Խայտառակություն է, որ մենք չենք կարողանում ՀԱՊԿ գլխավոր քարտուղար ընտրել. Լուկաշենկո

«Նիկոլ Փաշինյանը մեզ թաթախեց ներքաղաքական խնդիրների մեջ»
pashinyan-lukashenko

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ռուս լրագրողների հետ հանդիպման ժամանակ, մեկնաբանելով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման  հարցը, նշել է, որ ստեղծված իրավիճակը «խայտառակություն» է: Այս մասին հայտնում է belta.by-ը:

«Խայտառակություն է, որ մենք չենք կարողանում ընտրել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար: Չէ՞ որ խնդիրը մենք չենք ստեղծել, այլ նա (Նիկոլ Փաշինյան): Եթե իմաստուն մարդ է, ուրեմն այս հարցը սուսուփուս կլուծեինք, նոր պաշտոնյա կընտրեինք, մանավանդ, որ այդ պաշտոնն այդքան էլ մեծ նշանակություն չունի: Բայց ոչ, Նիկոլ Փաշինյանը մեզ թաթախեց ներքաղաքական խնդիրների մեջ»,-ասել է Լուկաշենկոն՝ ընդգծելով, որ ՀԱԿՊ անդամ պետությունների ղեկավարները չեն խառնվել Հայաստանի ներքաղաքական հարցերին, այլ Փաշինյանն է իրենց ներքաշել այդ հարցերի քննարկման մեջ:

Լուկաշենկոն մանրամասնել է, որ ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի պաշտոնանկությունից հետո, անդամ պետությունները, ըստ էության, պայմանավորվել են, որ հաջորդիվ պաշտոնավարելու է Բելառուսի թեկնածուն:

«Ղազախստանի նախագահն այս մասին ասաց, դրան հաջորդեց Նիկոլ Փաշինյանի կտրուկ արձագանքը»,-նշել է Բելառուսի ղեկավարը՝ ևս մեկ անգամ ընդգծելով, որ նման հարցերում պետք է իմաստունություն դրսևորել, ինչն անում են փորձառու քաղաքական գործիչները:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները