Վարչապետը և Լոս Անջելեսի քաղաքապետը քննարկել են համագործակցության զարգացման հեռանկարները

Էրիկ Գարսեթին կարևորել է Նիկոլ Փաշինյանի այցը ԱՄՆ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանն ԱՄՆ աշխատանքային այցի շրջանակում հյուրընկալվել են Լոս Անջելեսի քաղաքապետարանում, հանդիպումներ ունեցել Կալիֆորնիայի նահանգային և Լոս Անջելեսի քաղաքային իշխանությունների ներկայացուցիչների հետ։

Լոս Անջելեսի քաղաքապետի անունից տրված պաշտոնական ընդունելությունից հետո տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Լոս Անջելեսի քաղաքապետ Էրիկ Գարսեթիի հանդիպումը։

Էրիկ Գարսեթին ողջունել է Հայաստանի վարչապետին, նրա գլխավորած պատվիրակության անդամներին և կարևորել Նիկոլ Փաշինյանի այցը ԱՄՆ ու Լոս Անջելես։

Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Էրիկ Գարսեթիին ջերմ ընդունելության, ինչպես նաև «Գրանդ Փարք» կոչվող վայրում նախատեսված հանրահավաքի կազմակերպման գործում ցուցաբերած մեծ աջակցության համար։

Հանդիպումից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Լոս Անջելեսի քաղաքապետ Էրիկ Գարսեթին ուղևորվել են Լոս Անջելեսի կենտրոնում գտնվող «Գրանդ Փարք» վայր՝ մասնակցելու հանրահավաքին։ Լոս Անջելեսի քաղաքապետ Էրիկ Գարսեթին հանրահավաքի սկզբում հանդես է եկել բացման խոսքով։

Ամբողջությամբ՝ այստեղ։

*

*