Դավիթ Լոքյանը կատարեց իր քաղաքացիական պարտքը. «Ժամանակն է, որ մեր երկրում դոմինանտ դառնա միտքը»

«Կարծում եմ` այս անգամ մենք լուրջ արդյունքներ ենք ունենալու»,- հավելեց նա:
loqyan

Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանի ցանկությունն է, որ ընտրության արդյունքում առաջիկա հինգ տարիներին մեր երկրում լինեն ժպտացող մարդիկ, ովքեր կսկսեն ապրել անհոգ, շատ, թե քիչ հարուստ, բարեկեցիկ կյանքով: Yerkir.am-ի հետ զրույցում Լոքյանը, ով իր ընտրությունը կատարել է թիվ 03/20 ընտրատեղամասում, նշեց, որ քվեարկել է հանուն Հայաստանի արդար ապագայի:

«Ընտրել են նաև նրա համար, որ Հայաստանում սկսի թագավորել միտքը, ինտելեկտը. ժամանակն է, որ մենք` որպես քաղաքակիրթ ազգ, անցնենք այդ փուլը և մեր երկրում դոմինանտ դառնա միտքը»,- ասաց նա:

Լոքյանը նշեց նաև, որ այս օրը նաև ցավի օր է` անցյալ տարի այս օրը մենք լուրջ խնդիրներ ունեցանք ագրեսորի սկսած նախաձեռնությունից և զոհեր ունեցանք, բայց, նախարարի խոսքով, այսօր նաև հերոսության օր է:

«Փառք Աստծո, որ մեր զինվորները կարողացան կյանքի գնով պահել մեր սահմանը, ինչը, կարծում եմ, պետք է իր ազդեցությունն ունենա հասարակության վրա, բայց չգիտեմ` իրակա՞ն է այդ ազդեցությունը, թե՞ ոչ»,- նշեց նա:

Հարցին, թե ինչպես է գնահատում ՀՅԴ-ի շանսերը, Լոքյանը պատասխանեց` շատ բարձր: «Կարծում եմ` այս անգամ մենք լուրջ արդյունքներ ենք ունենալու»,- հավելեց նա:

 

*

*