Լոքյանը հորդորեց համայնքապետերին «արջի ծառայություն» չմատուցել որևէ ուժի

Հանրապետության բոլոր համայնքների ղեկավարներն այսօր հավաքվել են մեկ վայրում՝ քննարկելու խնդիրները:
loqyan
Հանրապետության բոլոր համայնքների ղեկավարներն այսօր հավաքվել են մեկ վայրում՝ քննարկելու խնդիրները: Քաղաքների ու գյուղերի ղեկավարները մասնակցել են Հայաստանի համայնքների միության անդամների ընդհանուր ժողովին: Այսպիսի չափի համագումարները տեղի են ունենում 4 տարին մեկ: Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանն ընդգծել է, որ համայնքները պետք է ավելի հետեւողական լինեն սեփական եկոամուտների ավելացման գործին, չխուսափեն լծվել բարդ աշխատանքի:

Նախարարը նաեւ դիմել է համայնքապետերին՝ արջի ծառայություն չմատուցել այս կամ այն ուժին՝ ընտրությունների ընթացում, հորդորելով պահպանել ընտրական գործընթացի ազատությունը:

«Սիրելի համայնքապետեր, հավատացեք, որ մեր երկրում դուք շատ կարևոր օղակ եք ընդհանուր պետության հիերարխիայում: Ես կուզենամ, որ դուք առաջիկայում էլ կարողանաք ձեր կարևորությունը պահել և համապետական ընտրությունը, որ սկսում է շատ շուտով, մեր համայնքապետերն այնպիսի դիրքում լինեն, որ արջի ծառայություններ չմատուցեն այս կամ այն քաղաքական ուժին:
Նոր լրագրողներն ինձ հարցնում էին՝ համայնքներում գումա՞ր են բաժանում, ես ասացի. չեմ հավատում դրան, քանի որ դժվար է հավատալ, երբ ինքդ համոզված չես:Ես կուզենամ, որ մեր համայնքապետերը զերծ մնան այս խեղաթյուրված ընտրական պրոցեսներից և արժանապատվորեն իրենց քաղաքական հայացքներով գնան ընտրությունների և եթե կողմնորոշելու են իրենց համայնքի ժողովրդին, անեն դա քաղաքական հստակ ձևակերպումներով և ծրագրերով»,- հավելեց նախարարը:

*

*