Դավիթ Լոքյանը հանդես է եկել ուղերձով

«Համայնքներում արդեն կա գիտակցումը, որ այս կամ այն խնդրի համար պատասխանատուներն այլևս Երևանում չեն նստած...»
loqyan

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախկին նախարար Դավիթ Լոքյանը այսօր հրաժեշտ է տվել նախարարության աշխատակազմին, շնորհակալություն հայտնել համատեղ արդյունավետ աշխատանքի համար:

«Համայնքներում արդեն կա գիտակցումը, որ այս կամ այն խնդրի համար պատասխանատուներն այլևս Երևանում չեն նստած, այլ հենց իրենք են իրենց թիմով պատասխանատու: Պետությունը պետք է աջակցի, որպեսզի մարդկանց հնարավորություն տա այդ խնդիրները լուծել, և համակարգի ներդրումը պետք է հասցնել ավարտին: Կունենանք մենք լիարժեք համակարգված գործունեություն համայնքներում, պետությունը, ես կարծում եմ, լուծած կլինի և իր տնտեսական խնդիրները, և իր առօրյա ծառայություններ մատուցելու խնդիրները, որից մեր բնակիչները մշտապես դժգոհում են»,-նշել է Դավիթ Լոքյանը:

Մանրամասները այստեղ:

*

*