Հայաստանի ԱԳ նախարարն ընդունեց Լիոնի քաղաքապետին

Նրանք արձանագրեցին, որ հայ-ֆրանսիական հարաբերությունները շարունակում են խորանալ ու ամրապնդվել բոլոր ուղղություններով։

Մարտի 7-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Լիոնի քաղաքապետ Ժորժ Քեպենեկյանի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը ողջունեց Լիոնի քաղաքապետի գլխավորած ներկայացուցչական պատվիրակության այցը Երևան և գոհունակությամբ ընդգծեց Հայաստանի և Ֆրանսիայի միջև առանձնաշնորհյալ հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ քաղաքապետ Քեպենեկյանի անձնական ներդրումը։

Քաղաքապետ Քեպենեկյանը արտգործնախարարին ներկայացրեց իր հագեցած այցի արդյունքները՝ անդրադառնալով մասնավորապես Լիոնի և Երևանի միջև ստորագրված գործընկերության նոր համաձայնագրին, «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում, Հայաստանում ֆրանսիական համալսարանում հանդիպումներին և դրանց արդյունքում համագործակցության վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածություններին:

Նախարար Նալբանդյանը և քաղաքապետ Քեպենեկյանն արձանագրեցին, որ հայ-ֆրանսիական հարաբերությունները շարունակում են խորանալ ու ամրապնդվել բոլոր ուղղություններով։

*

*