ԼՀԿ-ն ԱԺ արտահերթ նիստ գումարելու նախնական համաձայնություն չունի «Իմ քայլ»-ի հետ. Լիլիթ Մակունց

«Իմ քայլը» խմբակցության ղեկավարը «Ֆեյսբուք»-ում գրառում է կատարել:
lilit-makunc

«Լուսավոր Հայաստանը» առաջարկված ձևակերպումներով արտահերթ նիստ հրավիրելու նույնիսկ նախնական պայմանավորվածություն չունի «Իմ քայլը» խմբակցության հետ: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

«Լուսավոր Հայաստանը» չունի «Իմ քայլը» խմբակցության նույնիսկ նախնական համաձայնությունը արտահերթ նիստ հրավիրելու վերաբերյալ այն ձևակերպումներով, որոնք առաջարկվել է: Այս մասին հեռախոսազրույցում երեկ ասել եմ պարոն Գորգիսյանին, իսկ քիչ առաջ նաև պարոն Մարուքյանին»,- գրել է նա:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Էդմոն Մարուքյանը տեղեկացրել էր, որ ԱԺ արտահերթ նիստ գումարելու համար պահանջված ստորագրությունները հավաքվել են և նիստը կկայանա վաղը՝ 11:00-ին:

*

*