Լիբանանի նախագահը ժամանում է Երևան

Պաշտոնական պատվիրակության կազմում են նաև նախարարներ, դեսպաններ և դիվանագետներ:
mishel-aun

Լիբանանի նախագահ Միշել Աունը և առաջին տիկին Նադյա Չամին ուղևորվել են  Երևան՝ մասնակցելու Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթաժողովին: Այս մասին հայտնում է Լիբանանի ազգային լրատվական գործակալությունը:

Նշվում է, որ ավելի ուշ Լիբանանի նախագահի գլխավորած պաշտոնական պատվիրակությանը կմիանա երկրի արտաքին գործերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Ջեբրան Բասիլը: Պաշտոնական պատվիրակության կազմում են նաև այլ նախարարներ, դեսպաններ և դիվանագետներ:

Լիբանանի նախագահը գագաթաժողովի ընթացքում հանդես կգա ելույթով, հանդիպումներ կունենա մի շարք պետությունների ղեկավարների և գագաթաժողովի մասնակից պատվիրակությունների հետ:

*

*