Լիբանանի նախագահն ընտրվել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթաժողովի փոխնախագահ

Կոտ դ′Իվուարի, Հաիթիի, Մավրիտանիայի և Վիետնամի ներկայացուցիչները նույնպես ընտրվել են...
mishel-aun

Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի շրջանակներում առաջին լիագումար նիստի ընթացքում Լիբանանի նախագահ Միշել Աունն ընտրվել է Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի փոխնախագահ:

Այս մասին հայտնում է Լիբանանի ազգային լրատվական գործակալությունը:

Կոտ դ′Իվուարի, Հաիթիի, Մավրիտանիայի և Վիետնամի ներկայացուցիչները նույնպես ընտրվել են Ֆրանկոֆոնիաւյի գագաթաժողովի փոխնախագահ:

Նույն նիստի ընթացքում Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովում նախագահությունը Մադագասկարից փոխանցվել է Հայաստանին:

*

*