ՀՀ դեսպանը հանդիպել է Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրիի հետ

Քննարկել են երկկողմ եւ բազմակողմ համագործակցության օրակարգային հարցեր
libanan,-hh-despan

Հունիսի 19-ին Լիբանանում Հայաստանի դեսպան Վահագն Աթաբեկյանը հանդիպել է Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրիի (Saad Hariri) հետ:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են հայ-լիբանանյան հարաբերությունների երկկողմ եւ բազմակողմ համագործակցության օրակարգային հարցերի։ Քննարկվեցին նաեւ  երկու երկրների վարչապետերի գլխավորած հայ-լիբանանյան միջկառավարական հանձնաժողովի աշխատանքային գործունեության վերաբերյալ մանրամասներ:

*

*