Լևոն Տեր-Պետրոսյանը չի մասնակցի ՀՀ անկախության տոնի միջոցառմանը

...հայտնում է ՀՀ առաջին նախագահի խոսնակը:
levon-ter-petrosyan2 (1)

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը չի պլանավորում մասնակցել ՀՀ անկախության տոնի միջոցառմանը: Այս մասին yerkirmedia.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ առաջին նախագահի խոսնակ Արման Մուսինյանը:

Հարցին՝ ինչ պատճառով, Արման Մուսինյանը պատասխանեց. «Բավարարվեք այսքանով»:

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարը հայտնել էր, որ ՀՀ երեք նախագահները հրավիրվելու են մասնակցելու Անկախության տոնակատարությանը:

*

*