18:06 - 23.04.2018
1123 Դիտում
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 23-ին Երեւան քաղաքում հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ: Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Անդրադարձ է կատարվել Հայաստանի ներքաղաքական իրավիճակին։ Զրույցի քննարկման միակ առարկան եղել է ստեղծված իրավիճակից դուրս գալու խաղաղ եւ անկորուստ ճանապարհը: