Լևոն Մնացականյանը նշանակվել է Արցախի ոստիկանության պետ

Բակո Սահակյանը հաստատել է Կառավարության որոշում․․․

Արցախի նախագահ Բակո Սահակյանը հաստատել է կառավարության որոշում, համաձայն որի՝ Լեւոն Մնացականյանն ազատվել է Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենի պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ:

Լեւոն Մնացականյանը նշանակվել է Արցախի Հանրապետության ոստիկանության պետի պաշտոնում։

Նույն օրը Արցախի նախագահը հաստատել է կառավարության մեկ այլ որոշում, համաձայն որի՝ Վլադիկ Խաչատրյանը նշանակվել է Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենի պաշտոնում՝ ազատվելով  ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնից:

*

*