Արցախի պաշտպանության նախարարն ընդունել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի նորանշանակ համանախագահին

Անդրադարձել են արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տիրող իրադրությանը․․․
handipum (12)

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը հոկտեմբերի 4-ին ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նորանշանակ համանախագահ Էնդրյու Շոֆերին:

Ինչպես տեղեկացնում են Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, հանդիպման մեկնարկին բանակի հրամանատարը շնորհավորել է ամերիկացի համանախագահին պաշտոնի ստանձնման կապակցությամբ և հաջողություններ մաղթել վերջինիս իր առաքելության իրականացման գործում:

Այնուհետև Արցախի Հանրապետության ռազմական գերատեսչության ղեկավարը անդրադարձել է արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տիրող իրադրությանն ու դրանից բխող զարգացումներին:

Հանդիպմանը ներկա էր նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահի օգնական Ալամանդա Գրիբին:

*

*