Լեւոն Մկրտչյան. «Պետք է այնպիսի փոփոխություններ չանենք, որ հետո փոշմանենք»

ՀՅԴ-ական նախարար Լևոն Մկրտչյանը՝ վարչապետի եւ ՀՅԴ-ի հետ կապված խնդիրների մասին:
levon-mkrtchyan

ՀՀ կրթության և գիտության ՀՅԴ-ական նախարար Լևոն Մկրտչյանը վստահեցնում է, որ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ որևէ խնդիր չունի:

«Ես կարգապահ մարդ եմ: Վարչապետի հետ որևէ խնդիր չունեմ»,- «Հաղթանակ» զբոսայգում լրագրողների հետ զրույցում ասաց Մկրտչյանը: Հարցին, թե դժվա՞ր է աշխատել Կարեն Կարապետյանի հետ, նախարարը բացասական պատասխան տվեց: Մկրտչյանի խոսքով՝ իր գլխավորած ոլորտում պետք է բավական լուրջ փոփոխություններ կատարվեն:

«Բայց այստեղ կարևոր է, որպեսզի չանենք փոփոխություններ, որ հետո փոշմանենք: Դրա միակ բանալին ամեն քայլի հրապարակայնացումն է»,- նկատեց Մկրտչյանը՝ հավելելով, որ կրթության բարեփոխումներն այնպիսին են, որոնք սկսում են աշխատել 7-10 տարի հետո:

*

*