«Դաշնակցությունը կա Հայաստանում՝ նշանակում է, որ մեր ժողովուրդը չի ունենա ստորացված խաղաղություն»

Սևան քաղաքում Լևոն Մկրտչյանը հանդիպեց ընտրողների հետ և ներկայացրեց ՀՅԴ ծրագիրը:
levon-mkrtchyan

yerkir.am — ՀՅԴ նախընտրական քարոզարշավի ընթացքում Սևան քաղաքում Լևոն Մկրտչյանը հանդիպեց ընտրողների հետ և ներկայացրեց ՀՅԴ ծրագիրը:

Մկրտչյանը դիմելով ներկաներին նշեց, որ քանի որ նրանց մեծ մասը կրթական համակարգի ներկայացուցիչներ են, ապա ընդգծեց, որ մեր կրթական հաակարգը, մեկ ֆունկցիա ունի անելու՝ ապահովելու հայ տեսակի շարունակականությունը: Այնուհետև նախարարը ներկայացրեց, թե ինչ սկզբունքներով է ՀՅԴ-ն գնում այս ընտրություններին, թե ինչպես է պատկերացնում երկրի ապագան, ապա խոսեց պետական համակարգի՝ ՀՅԴ պատկերացումների մասին:

«Դաշնկցությունն ավելի քան 100 տարվա պատմություն ունի և մշտապես երկու կարևոր ուղղություն ՀՅԴ համար եղել է սկզբունքային. մեկը մեր ազգային ուղղվածութոյւնն է, մյուսը այն է, որ մեզ դարձրեց աշխարհում առաջին կուսակցություններից մեկը, որը անդամագրվեցին միջազգային սոցիալիստական ինտերնացիոնալին»,- ասաց նա՝ հավելելով՝ իրենց համար կարևոր է մարդու արժանապատվությունն և մարդու շահերի պաշտպանությունը:

Ապա նախարարը նշեց, որ չի կարող երկիրը հզոր լինել, ուժեղ լինել, եթե այդ երկրի քաղաքացիները իրենց հարաբերությունները չեն կառուցում արդարության, հավասարության սկզբունքների վրա: Անդրադառնալով իրենց համար մյուս կարևոր սկզբունքին Մկրտչյանը նշեց, որ չկա աշխարհում մի քաղաքական ուժ, որ քարոզի պատերազմ, բայց ամեն մի խաղաղութոյւն գին ունի:

«Եթե այդ խաղաղության համար դրվում է շատ բարձր գին, պատմությունը դա համարում է պարտություն, պարտությունն էլ խաղաղության ձև է: Դաշնակցությունը կա Հայաստանում՝ դա նշանակում է, որ մեր ժողովուրդը չի ունենա ստորացված խաղաղություն, մեր ժողովուրդը պիտի հպարտ խաղաղության տեր լինի»,- շեշտեց նա:

Խոսելով ներդրումների մասին, նա նկատեց, որ ՀՅԴ-ն աշխարհի 30 երկրներում ունի ներկայացվածություն և ղեկավարում է հայի կյանքը, ինչը նշանակում է, որ եթե իրենց ուժի չափը ԱԺ-ում վստահություն կներշնչի սփյուռքահայերի համար Հայաստանում ներդրումներ կատարելու, հայրենիքի նկատմամբ վերաբերմունքը փոխելու համար: Ապա նշեց, որ Դաշնակցությունը գործում է Հայաստանում 25 տարի և այդ 25 տարվա ընթացքում իր քաղաքական ուղին չի փոխել: Մկրտչյանը նշեց, որ իրենց կուսկցության համար պատմության ընթացքում երեք կարևոր արժեքներ է ստեղծված՝ անհատը, այդ անհատների միասնությունը՝ ընտանիքը, այդ ընտանիքների միասնությունը՝ ազգը:

«Այսօր մեր երկրի հզորացման արգելքը մեր ժողովրդի սոցիալական վիճակն է. պետք է արմատապես ձևաչափ գտնենք, որպեսզի այդ աշխատանքը կատարենք, որ մեր ժողովուրդը կարողանա ինքն իր աշխատանքով հանգիստ ապրել այս երկրում: Բարեգործությամբ երկիր չի պահվում, դա հնարավոր չէ: Ժողովրդին ոչ թե նվիրատվություն է պետք անել, ոչ թե գումար է պետք տալ լինի ընտրական, թե ընթացիկ, թե կենցաղային. այլ ժողովրդին պետք է հնարավորություն տալ աշխատել, որ ինքն իր աշխատանքով իր կյանքն ապահովի: Այսինքն այդ գումարները ոչ թե պետք է բաժանվեն, այլ՝ ստեղծվեն աշխատատեղեր»,- ասաց նա:՝ հավելելով՝ քաղաքական ուժեր կան, որ ժողովդրի սոցիալական վիճակը օգտագործում են և նրան հասցնում են այն վիճակին, որ նա իր ամենակարևոր արժեքը վեր է ածում դրամական միավորի, ապա այդ կուսակցությունները քանդում են պետության հիմքերը:

«Ընտրակաշառքով որոշված ընտրությունների արդյունքում մենք երբեք չենք կարող ունենալ հզոր Հայաստան, դրա համար մենք ձեզ կոչ ենք անում, որպեսզի դուք նայեք յուրաքանչյուր կուսակցության անցած ճանապարհին, անգամ եթե այդ կուսակցությունները մի քանի տարին մեկ անունները փոխում են, նայեք անցած ճանապարհին, նայեք որքանով է այդ ճանապարհը նույնը, հավասարակշռված, որքանով է այդ կազմակերպությունը հավատարիմ իր արժեքներին: Եթե չըք ընդունում ՀՅԴ գաղափարախոսությունը՝ սոցիալիզմը, քվեարկեք լիբերալ քաղաքական կուսակցության օգտին, բայց իսկական քվեարկեք, մի գնացեք ոչ մի սկզբունք չունեցող, դեռ չձևավորված քաղաքական ուժերի հետևից»,- ասաց նա՝ նկատելով՝ մեր պռոբլեմներից մեկն էլ այն է, որ մեզ մոտ դեռ չի կայացել քաղաքական մշակույթը:

«Որքան մենք պառլամենտում մեծ ներկայություն ունենանք, այնքան հավատացեք, որ այս կարորգույն սկզբունքները կպաշտպանվեն ՀՀ-ում»,- իր խոսքն ամփոփելով, ասաց նախարարը:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները