Կանադայում Հայաստանը նոր դեսպան ունի

Արմեն Եգանյանն ազատվել է...
levon-martirosyan

Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 12-ին ստորագրել է հրամանագիր Լևոն Մարտիրոսյանին Կանադայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Օտտավա) նշանակելու մասին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

ՀՀ Նախագահի մեկ այլ հրամանագրով Արմեն Եգանյանն ազատվել է Կանադայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:

Լևոն Մարտիրոսյանը  ծնվել է 1976թ. փետրվարի 19-ին Երեւանում: Մասնագիտությամբ իրավաբան է։

Միացյալ Ազատական Ազգային կուսակցության (ՄԻԱԿ) համահիմնադիր է (2007թ.):

2008-2012թթ. եղել է ՀՀ նախագահի օգնական:

2012թ. մայիսի 6-ին ՀՀ ԱԺ պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցությունից:

*

*