Լևոն Ալթունյանը ցանկանում է մնալ իր պաշտոնում

«Այո, ես այդ ուժն ունեմ...»
levon-altunyan

ՀՀ առողջապահության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Լևոն Ալթունյանը լրագրողների հետ զրույցում խուսափել է պատասխանել, թե որպես նախարար ինչ դրական արդյունքներ է արձանագրել: Այս մասին հայտնում է yerkir.am-ը:

Հարցին` բացի աղմկահարույց նախագծերից, ինչ-որ դրական բան կարո՞ղ է նշել, որ համակարգում իրականացրել է, նա պատասխանել է. «Ես կցանկանայի այդ մասին չխոսել. դրական արդյունքները պետք է գնահատեն ղեկավարները և ժողովուրդը»:

Լևոն Ալթունյանն ասել է, որ պլաններ կան, գերակա խնդիրներ կան, և նշանակություն չունի,  թե ով այդ գերակա խնդիրները կիրականացնի և կյանքի կկոչի:

Հարցին՝  ցանկություն կա՞, որ Դուք կատարեք, պատասխանել է. «Այո, ես այդ ուժն ունեմ»:

*

*