Լեռնային Ղարաբաղում իրադրության սրում թույլ տալ չի կարելի․ Վյաչեսլավ Վոլոդին

Վյաչեսլավ Վոլոդինը Բաքվում հայտարարել Է...
volodin-vyacheslav22 (1)

Ռուսաստանի Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը Բաքվում հայտարարել Է Լեռնային Ղարաբաղում իրադրության սրում թույլ չտալու անհրաժեշտության մասին, տեղեկացնում Է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Լեռնային Ղարաբաղի հարցերը չեն կարող մեզ չանհանգստացնել: Դուք գիտեք, որ Ռուսաստանը հանդես Է գալիս այդ հակամարտության խաղաղ կարգավորման օգտին…

Բոլոր նրանք, ովքեր հանդես են գալիս հօգուտ հարաբերությունների սրման, բոլոր նրանք, ովքեր չեն լսում խաղաղ ապրելու ժողովրդի ցանկությունը, իհարկե գնում են լարվածության ճանապարհով: Մենք պետք Է ամեն ինչ անենք՝ կանխելու դա»,-հայտարարել Է Վոլոդինը Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Օքթայ Ասադովի հետ կայացած հանդիպման ընթացքում:

*

*