ՀՀԿ խմբակցության պատգամավորի հայտարարությունն անհիմն է․ Լենա Նազարյան

...որ այս ամբիոնից չհնչեն անտեղի հայտարարություններ կառավարության մասին
lena-nazaryan-1

Հայաստանի Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանն անհիմն է որակում ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանի դիտարկումը, թե իբր կառավարությունը չի բացահայտում կոռուպցիոն գործարքները, բյուջեն չի համալրում գողացված գումարներով: Որպես ապացույց՝ Նազարյանը խորհրդարանում Բաբուխանյանին հանձնեց յուրացումների և չարաշահումների փաստաթղթերի փաթեթը:

«Ուզում եմ անդրադառնալ Հայկ Բաբուխանյանի հայտարարությանը, թե կառավարությունը չի բացահայտում կոռուպցիոն գործարքները, բյուջեն չի համալրվում նախկին իշխանության կողմից գողացված գումարներով: Ես ուզում եմ ներկայացնել ՀՔԾ-ի և ԱԱԾ-ի, ՀՀ քննչական կոմիտեի և ոստիկանության կողմից բացահայտված վերջին ամիսների նյութերը: 170 հայտարարություն են տարածել այս մարմինները, որոնք հստակ բացահայտում են չարաշահումների, յուրացումների մասին տեղեկությունները: Այս գումարները, որոնք քննությամբ կպարզվեն, թե ինչպես են հայտնվել տարբեր պաշտոնյաների գրպաններում, կվերադարձվեն պետական բյուջե»,- ԱԺ ամբիոնից հայտարարեց Նազարյանը:

Նա նշեց՝ Հայկ Բաբուխանյանի հայտարարությունն անհիմն է: «Եվ ես այս փաթեթը Բաբուխանյանին ներկայացնում եմ ուսումնասիրության համար, որ այս ամբիոնից չհնչեն անտեղի հայտարարություններ կառավարության մասին»,- եզրափակեց Նազարյանը:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները