Լենա Նազարյանն իրենց իշխանության օրոք բացառում է որևէ պաշտոնյայի նկատմամբ քաղաքական հետապնդումը

...պատասխանելով Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանի վերաբերյալ հարցին
lena-nazaryan-aj3 (1)

ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ, «Իմ քայլը» խմբակցության անդամ Լենա Նազարյանը բացառում է, որ իրենց իշխանության օրոք կարող է որևէ պաշտոնյայի նկատմամբ քաղաքական հետապնդում լինել: Լենա Նազարյանն այս մասին ասաց ապրիլի 19-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում` պատասխանելով տարածված խոսակցություններին, թե Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանի նկատմամբ առաջադրված մեղադրանքը քաղաքական հետապնդում է:

«Կոռուպցիայի դեմ պայքարում մենք չենք բաժանելու մարդկանց յուրայինների և օտարների: Նախաքննություն է ընթանում, ամենահամառ բանը փաստն է, պետք է սպասել նախաքննության ավարտին: Բացառում եմ, որ նոր Հայաստանում կարող է որևէ պաշտոնյայի նկատմամբ քաղաքական հետապնդում լինել, և բացառում եմ, որ որևէ պաշտոնյա մեղավոր լինելու դեպքում մնա անպատիժ»,- ասաց Նազարյանը:

Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը 2019 թվականի ապրիլի 18-ինՊետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանին մեղադրանք էառաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը:

*

*