Զախարովա. «Լավրովը երբեք ոչ մի տեղ դատարկ ձեռքերով չի գալիս»

Ռուսաստանի արտգործնախարարն ապրիլի 21-22-ը Երեւան այցի ժամանակ կքննարկի կարգավորման տարբերակներ...
maria-zakharova-lavrov-ayc-hayastan

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ապրիլի 21-22-ը Երեւան այցի ժամանակ ԼՂ հակամարտության կարգավորման տարբերակներ կառաջարկի: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով ՌԴ ԱԳ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովային:

«Սերգեյ Լավրովը երբեք ոչ մի տեղ դատարկաձեռն չի գնում»,- պատասխանել է Զախարովան լրագրողի խնդրանքին՝ մեկնաբանելով տեղեկությունները, որ Լավրովը Երեւան է մեկնում ԼՂ հակամարտության կարգավորման նախագծով:

«Կարծում եմ, սխալ է ասել, թե դա պլան է, ծրագիր, նախագիծ կամ փաստաթուղթ: Խոսքը համապատասխան մշակումների, կարգավորման վերաբերյալ տարբեր մտքերի քննարկման մասին է: Հենց դրանում է կայանում միջնորդական դերը, մեր միջնորդական դերը նրա համար է, որ զրուցենք կողմերի հետ, քննարկենք հնարավորությունները, լսենք նրանց մտահոգությունները, առաջարկենք լուծման տարբերակներ»,- նշել է Զախարովան:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները