Լավրով. «ԵԱՀԿ դիտորդների թիվը կավելանա»

ՌԴ ԱԳ նախարարը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպմանը կողմերը պատրաստակամություն են հայտնել...
sergey-lavrov

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպմանը երկու կողմերը պատրաստակամություն են հայտնել «շփման գծում» իրավիճակի նորմալացման եւ ԵԱՀԿ դիտորդների թվի ավելացման առնչությամբ։

«Բացի բանակցային գործընթացի ակտիվացման ուղղությամբ կոկերտ քայլեր նախանշելուց, նախագահները համաձայնեցրել են նաեւ եռակողմ հայտարարությունը, որում հաստատվում է նրանց համաձայնությունը շփման գծում իրավիճակի նորմալացման եւ ԵԱՀԿ դիտորդների թվի ավելացման առումով, որպեսզի կայուն զարգացում լինի խնդրի քաղաքական ճանապարհով կարգավորման համար բանակցություններում»,- «ՌԻԱ Նովոստիի» հաղորդմամբ, ասել է Լավրովը։

Վերջինս շեշտել է, որ նախագահները հանդիպել են առանց օգնականների եւ ուղեկցողների։

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները