Հայաստանի իշխանությունների քայլերը հակասում են ավելի վաղ արված պնդումներին․ Լավրով — Երկիր Մեդիա

Հայաստանի իշխանությունների քայլերը հակասում են ավելի վաղ արված պնդումներին․ Լավրով

Սերգեյ Լավրովն անդրադարձել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորմանը
sergey-lavrov

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն անդրադարձել է  ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորմանը՝ հայտարարելով, որ Հայաստանի իշխանությունների քայլերը հակասում են ավելի վաղ արված այն պնդումներին, որ «թավշյա հեղափոխությունից» հետո նախկին իշխանությունների հանդեպ հետապնդումներ չեն լինելու։

«ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ, ՌԴ ԱԳ նախարարը հույս է հայտնել, որ իրավիճակը կլուծվի կառուցողական ճանապարհով։

«Ռուսաստանը՝ որպես Երևանի դաշնակից, միշտ շահագրգռված է հայկական պետության կայունությամբ։ Հետևաբար, այնտեղ տեղի ունեցողը չի կարող մեզ չանհանգստացնել»,- ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը։

Ըստ նրա՝ հայկական հեղափոխությունից հետո «Մոսկվայում մեծ գոհունակությամբ արձանագրում էին, որ առկա ճգնաժամի լուծումը գտնվեց փոխզիջման  արդյունքում», մինչդեռ վերջին օրերի իրադարձությունները «փչացնում են դրական տրամադրվածությունն ու հակասում նոր իշխանությունների՝ ավելի վաղ արված հայտարարություններին»։

Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահը հուլիսի 27-ին կալանավորվել է  2 ամիս ժամկետով։

*

*