Լավրովը Ժան Մարկ Էյրոյի հետ Փարիզում կքննարկի ԼՂ հակամարտության կարգավորումը

Լավրովը հունիսի 29­ին աշխատանքային այցով կժամանի Փարիզ:
lavrov-eyro

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հունիսի 29­ին կայցելի Փարիզ, որտեղ Ֆրանսիայի իր պաշտոնակից Ժան Մարկ Էյրոյի հետ կքննարկի Ուկրաինայի, Մերձավոր Արեւելքի եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունների կարգավորումը: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Լավրովը հունիսի 29­ին աշխատանքային այցով կժամանի Փարիզ: Պլանավորվում է կարծիքների խորացված փոխանակում անցկացնել միջազգային օրակարգի հրատապ թեմաների շուրջ, անտարակույս, կարծարծվեն նոր մարտահրավերների ու սպառնալիքների դեմ պայքարում փոխգործակցության թեմաները, նաեւ Ուկրաինայի, Լեռնային Ղարաբաղի, Սիրիայի, Լիբիայի եւ Մերձավոր Արեւելքի հակամարտությունների կարգավորման հեռանկարները»,­- ասել Է Զախարովան` հունիսի 23­ին կայացած ճեպազրույցի ժամանակ:

*

*