Լավրովը եւ Խաչատուրովը հանդիպում են անցկացնում Մոսկվայում

ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարն էլ իր հերթին նշել , որ կարճ ներկայացնելու է այն, ինչ հասցրել է անել:
lavrov-khachaturov

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը եւ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը սեպտեմբերի 12-ին հանդիպում են անցկացնում Մոսկվայում, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Ուրախ եմ, որ հնարավորություն ունեմ կարծիքներ փոխանակել ՀԱՊԿ-ի շրջանակներում մեր փոխգործակցության զարգացման շուրջ: Գլխավոր քարտուղարն ու նրա թիմն ամբողջ քարտուղարության շատ համակարգված աշխատանք են կատարում պետությունների ղեկավարների, արտաքին գործերի նախարարների, անվտանգության խորհուրդների քարտուղարների, պաշտպանության նախարարների խորհրդի որոշումների հիման վրա»,-ասել է Լավրովը:

ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարն էլ իր հերթին նշել , որ կարճ ներկայացնելու է այն, ինչ հասցրել է անել:

ՀԱՊԿ-ի մեջ մտնում են՝ Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը եւ Տաջիկստանը:

*

*