Լավրովն ու Քերին հեռախոսով քննարկել են ԼՂ-ում տիրող իրավիճակը

ՌԴ ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ ասված է...
lavrov-kerry-herakhosazruyc-lxh

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հեռախոսազրույց են ունեցել, որի ժամանակ, այլ հարցերի հետ մեկտեղ, քննարկել են Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը:

«Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները ողջունել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռազմական գործողությունները դադարեցնելու պայմանավորվածության ձեռքբերումը եւ պայմանավորվել են նպաստել տարածաշրջանում իրավիճակի կարգավորմանը»,- ասված է ՌԴ ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ:

*

*