«Ռուսական ԶԼՄ-ների տեղեկությունը` տարածքների հանձնման մասին, հեռու է իրականությունից»

Սերգեյ Լավրովը Հայաստան է գալիս ոչ թե ղարաբաղյան հարցով իշխանություններից պատասխան ստանալու, այլ...
shavarsh-qocharyan

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Հայաստան է գալիս ոչ թե ղարաբաղյան հակամարատության հարցով իշխանություններից պատասխան ստանալու, այլ քննարկելու հայ-ռուսական հարաբերությունների լայն շրջանակ:

Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողներին հայտնել է արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն՝ ավելացնելով, որ բնականաբար, չի կարող շրջանցվել իրավիճակը` կապված ԼՂ հակամարտության հետ։

Պատասխանելով հարցին, թե ռուսական «Իզվեստիա» պարբերականը տեղեկություն է տարածել այն մասին, որ հիմնախնդրի բանակցությունների սեղանին է հատուկ փատաթուղթ, արտգործնախարարի տեղակալն ասել է, թե տարբեր թերթերում տարբեր հոդվածներ են հրապարակվում, որոնց մեծամասնությունն իրականությունից հեռու է:

Ռուսական ԶԼՄ-ների տեղեկությունը` տարածքների հանձնման մասին, հեռու է իրականությունից: Նրա խոսքով, ՀՀ-ի դիրքորոշումը ԼՂ հակամարտության հարցում չի փոխվել։ Իսկ Ադրբեջանի վերջին ագրեսիան հաշվի չառնելն անհնար է, ուստի բանակցային գործընթացները պետք է ելնեն երկու հանգամանքից` կրակի դադարեցման երաշխավորում եւ միջազգային պարտավորություններ ու համաձայնություններ:

«Այն, ինչ առաջարկել են Մինսկի խմբի համանախագահները, իհարկե, հայկական կողմի երազանքը չէ, բայց հիմքում ընկած է փոխզիջումային տարբերակը: Այնտեղ կա հետաձգված հանրաքվեի գաղափարը, որը, ըստ միջնորդների` ուղղված է նրան, որ Բաքուն կարողանա փրկել իր դեմքը եւ ժամանակ ունենա հանրաքվեի արդյունքը հրամցնել իր ժողովրդին: Բայց այդ ժամանակահատվածը Բաքուն օգտագործում է ոչ թե դեմքը փրկելու, այլ հակառակ ուղղությամբ»,- ասաց Շավարշ Քոչարյանը:

*

*