Լավրով-Էյրոն հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է ԼՂ հարցը

Կողմերը քննարկել են նաեւ Ղրիմում, Սիրիայում տեղի ունեցած վերջին իրադարձությունները:
lavrov

Ռուսաստանի եւ Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ Սերգեյ Լավրովը եւ Ժան Մարկ Էյրոն հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Սիրիայի եւ Լեռնային Ղարաբաղի իրադրությունը: Այդ մասին ասված է ՌԴ ԱԳ նախարարության հաղորդագրության մեջ:

«Կարծիքներ են փոխանակվել նաեւ սիրիական թեմատիկայի եւ ԼՂ  հակամարտության կարգավորման իրադրության շուրջ»,- հայտնել են Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունում:

Կողմերը քննարկել են նաեւ Ղրիմում տեղի ունեցած վերջին իրադարձությունները:

*

*