Լավրովն անդրադարձել է ԼՂ-ում ԵԱՀԿ դիտորդների թվի ավելացման հարցին

«ԵԱՀԿ հատուկ ներկայացուցիչը ձգտում է համաձայնեցնել դրա իրականացման պարամետրերը»
sergey-lavrov

ԵԱՀԿ հատուկ ներկայացուցիչը ձգտում է համաձայնեցնել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի գրասենյակի դիտորդների ավելացման պարամետրերը: Այս մասին Վիեննայում` ԵԱՀԿ նախարարական հավաքի շրջանակում հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ, հայտարարեց Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:

«Լեռնային Ղարաբաղի շփման գծում ԵԱՀԿ դիտորդների թվի ավելացման թեման քննարկվել է 2016 թվականին Վիեննայում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպմանը։ Այնուհետև հարցը բարձրացվել է Սանկտ Պետերբուրգում հունիսին՝ նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ: Դրանից հետո սկզբունքային համաձայնությունը փոխանցվել է ԵԱՀԿ-ին և գիտեմ, որ ԵԱՀԿ հատուկ ներկայացուցիչը ձգտում է համաձայնեցնել դրա իրականացման պարամետրերը»,- հայտարարեց Լավրովը:

Սերգեյ Լավրովը նաեւ դրական քայլ է համարում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի միջև 2017 թվականին տեղի ունեցած հանդիպումը։

«Փաստը, որ այս տարի երկխոսությունը տեղի է ունեցել նախագահների և բազմիցս նաև արտգործնախարարների մակարդակով, մեզ դրական է թվում: Շարունակելու ենք աշխատել այն ուղղությամբ, որը ենթադրում է Մինսկի խմբի համանախագահների՝ Ռուսաստանի, Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի հավաքական մոտեցումը»,- հայտարարեց Լավրովը:

Նա հիշեցրեց, որ նիստի ընթացքում ՄԽ համանախագահ երկրները վերահաստատել են իրենց մոտեցումներն ընդհանուր հայտարարության տեքստում:

*

*