Ադրբեջանը ողջունել է արցախյան խնդրի փուլային կարգավորման վերաբերյալ Լավրովի հայտարարությունը

«Խոսքը փաթեթային լուծման մասին է՝ փուլային իրականացմամբ»
adrbejan-agn

Ադրբեջանի արտգործնախարարությունը ողջունել է արցախյան հակամարտության փուլային կարգավորման մասին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝  նախորդ տարվա ամփոփիչ ասուլիսում արված հայտարարությունը: «Ողջունում ենք ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը փուլ առ փուլ լուծելու վերաբերյալ հայտարարությունը», — նշվում է տարածված հաղորդագրության մեջ: Լավրովի հայտարարությանն արձագանքել էր նաև ՀՀ ԱԳՆ-ն: «Խոսքը փաթեթային լուծման մասին է՝ փուլային իրականացմամբ, ինչի վերաբերյալ բազմիցս հայտարարել են համանախագահ երկրները»,- ասել է ՀՀ արտգործնախարարության խոսնակ Տիգրան Բալայանը:

Հիշեցնենք, որ երեկ կայացած ասուլիսում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, խոսելով արցախյան հիմնախնդրի մասին, նշել էր փուլային մոտեցում ցուցաբերելու կարևորության մասին: «Կարծում եմ, որ հիմա կարևոր է հավելյալ քայլեր ձեռնարկել, որպեսզի շփման գծում ավելի հանգիստ լինի: Դա կօգնի անցում կատարել քաղաքական կարգավորման: Այս հիմնախնդիրը մեկ փաստաթղթում մեկընդմիշտ հնարավոր չէ լուծել: Անհրաժեշտ է փուլային մոտեցում, որը կարտացոլի համաձայնությունն այն մասին, ինչ հնարավոր է հիմա և կհստակեցնի աշխատանքի ուղիները այն հարցերի շուրջ, որոնք կարիք ունեն հավելյալ քննարկումների՝ հանուն վերջնական կարգավորման, որը իր մեջ կներառի նաև Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը»,—հայտարարել էր ՌԴ արտգործնախարարը:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները