Լատվիայի խորհրդարանի պատգամավոր եկել է՝ անձամբ տեսնելու կատարվողը — Երկիր Մեդիա

Լատվիայի խորհրդարանի պատգամավոր եկել է՝ անձամբ տեսնելու կատարվողը

Իր այցը լատվիացի պաշտոնյան սկսկել է Եռաբլուրից՝ հարգանքի տուրք մատուցելով վերջին օրերին Ադրբեջանի ագրեսիայի հետեւանքով զոհվածներին:

Ղարաբաղա-ադրբեջանական սահմանին կատարվածը ոչ թե թերթերի վերնագրերից իմանալու, այլ սեփական աչքերով տեսնելու եւ կարծիք ձեւավորելու համար Հայաստանում է Լատվիայի խորհրդարանի պատգամավոր Սերգեյ Պոտապկինը:

Իր այցը լատվիացի պաշտոնյան սկսկել է Եռաբլուրից՝ հարգանքի տուրք մատուցելով վերջին օրերին Ադրբեջանի ագրեսիայի հետեւանքով զոհվածներին: Սերգեյ Պոտապկինն ասել է, որ այս այցը նախապես պլանավորած չէր, եկել է համոզվելու՝ ի՞նչ է եղել իրականում, հանդիպելու այն մարդկանց, որոնք անմիջականորեն տեսել ու մասնակցել են կատարվածին:

«Ամենասարսափելին այն է, որ մարդիկ սովորում են խաղաղ կյանքին, ապագայի ծրագրեր են կազմում եւ արթնանում են կրակոցների ձայներից: Անկասկած, այս ամենը պետք է ավարտվի սեղմ ժամկետներում, բոլոր երկրները միանշանակ պետք է հրադադարին հետեւելու կոչ անեն: Ես կցանկանայի, որ այս հուշահամալիրը երբեք չընդլայնվեր, որ այստեղ նոր գերեզմաններ չավելանային»,- ասաց Պոտապկինը։

*

*