Ադրբեջանը նպաստեց նրան, որ 2017-ին Արցախ այցելեցին գրեթե կրկնակի շատ զբոսաշրջիկներ․ Լապշին

«Ինձ համար հեռացող 2017-ը հեշտ չէր»

«Ինձ համար հեռացող 2017-ը հեշտ չէր, քանի որ այդ տարվա գրեթե 9 ամիսն անց եմ կացրել ադրբեջանական բանտում՝ Արցախ այցելությունների պատճառով։ Ինձ «բախտ վիճակվեց» ականատես լինել ադրբեջանական կլանների կեղտոտ «ռազբորկաներին», տեղեկանալ Ալիեւների ընտանեկան խժդժությւոնների մասին, թռչել Բաքվի սուլթանի կնոջ անձնական ինքնաթիռով եւ տեսնել, թե ինչպես են իրար կոկորդ կրծում այդ մահմեդական երկրում իշխանության ու նավթային փողերի համար, տեսնել նրանց ռասիզմն ու ատելությունը ոչ միայն հայ ժողովրդի նկատմամբ (արցախյան հակամարտության պատճառով), այլեւ այլադավանների նկատմամբ ընդհանրապես․․․

Փորձելով վախեցնել ամբողջ աշխարհին՝ գաճաճային Ադրբեջանը ընդհակառակը, նպաստեց նրան, որ 2017-ին Արցախ այցելեցին գրեթե կրկնակի շատ զբոսաշրջիկներ, քան նախորդ տարի։ Նրանց թվում էին իմ լավ բարեկամները Մերձբալթիկայից, ովքեր ֆիլմ են նկարահանել այս հրաշալի երկրամասի, նրա մշակույթի, ժողովրդի, բնության, հուշարձանների մասին»։

Այս մասին գրել է բլոգեր Ալեքսանդր Լապշինը, ով այժմ գտնվում է Չեխիայում։

*

*