Իտալիայի Լացիո մարզը Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև է ընդունել

Լացիոն դառնում է Իտալիայի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչած 136-րդ տարածքային ինքնակառավարման խորհուրդը։
italia-lacio

Մեծ եղեռնի 104-րդ տարելիցին ընդառաջ Իտալիայի Լացիո մարզի մարզային խորհուրդը մարտի 18-ի նիստում միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանությունը որպես պատմական իրողություն ընդունելու մասին բանաձևը, տեղեկանում ենք Իտալիայի հայ համայնքի կայքից։

Բանաձևը ներկայացվել է մարզային խորհրդի անդամ Սերջո Պիրոցցիի նախաձեռնությամբ։

Լացիոն դառնում է Իտալիայի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչած 136-րդ տարածքային ինքնակառավարման խորհուրդը։

 

*

*