ԿԸՀ-ն սահմանել է Երևանի ավագանու ընտրություններում դիտորդների հավատարմագրման վերջնաժամկետը

ԿԸՀ-ն աշխատելու է շաբաթ օրը ներառյալ
kyh-shenq

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հիշեցնում է, որ  2018 թվականի սեպտեմբերի 23-ին կայանալիք Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին դիտորդներ հավատարմագրելու կամ հավատարմագրված դիտորդների ցանկում փոփոխություններ (լրացումներ) կատարելու համար դիմումները Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնելու վերջնաժամկետն է սեպտեմբերի 8-ը՝ մինչև ժամը 18:00-ն:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն աշխատելու է շաբաթ օրը ներառյալ՝ չնայած այն հանգամանքին, որ սեպտեմբերի 8-ը ոչ աշխատանքային օր է:

*

*