Մուկուչյան՝ բոլոր տեղամասային կենտրոններում տեղադրված են տեսախցիկներ

Ընդհանուր առմամբ ընտրություններին մասնակցելու համար Կենտրոնական ընտրական հանձնաժողովում գրանցվել է ավագանու 308 թեկնածու, որից 98-ը կին է։
mukuchyan

Երևանի ավագանու ընտրությունների համար բացված բոլոր 474 տեղամասային կենտրոններում տեղադրված են տեսախցիկներ, տեխնիկական սարքավորումներն անխափան աշխատում են: Մայիսի 14-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտնեց ՀՀ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:

«Սահմանված կարգով առավոտյան ժամը 8-ին բացվել են բոլոր ընտրատեղամասերը: Բոլոր տեղամասային կենտրոններում տեղադրված են տեսախցիկներ, տեխնիկական սարքավորումներն անխափան աշխատում են»,-  նշեց Մուկուչյանը:

ՀՀ ԿԸՀ նախագահը հիշեցրեց, որ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցում են երկու կուսակցություն՝ ՀՀԿ-ն և «Երկիր ծիրանի»-ն և մեկ կուսակցությունների դաշինք՝ «Ելք»-ը:

«Ընդհանուր առմամբ ընտրություններին մասնակցելու համար Կենտրոնական ընտրական հանձնաժողովում գրանցվել է ավագանու 308 թեկնածու, որից 98-ը կին է»,- հայտնեց Մուկուչյանը:

 

*

*