ԿԸՀ-ն բոլոր դիմում-բողոքները մերժեց

Դրանք կարող են բողոքարկվել վարչական դատարանում` երեք օրացուցային օրվա ընթացքում:
mukuchyan

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի վարչական շենքում մայիսի 6-ին արտահերթ նիստ է գումարվել: Օրակարգում «Իրավունքի Եվրոպա միավորում»,  «Թրանսփարեսնի ինթերնեյշընլ» հակակոռուպցիոն կենտրոն, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ հ/կ-ների,  եւ  նշված կազմակերպությունների դիտորդների կողմից թիվ 4, 5, 7, 8, 11, 13, 17, 23, 26, 31. 32, 36 տարածքային ընտրական հանձնաժողովների վերաբերյալ դիմումներն էին:

Բոլոր դիմում-բողոքները մերժվեցին, սակայն  Տիգրան Մուկուչյանն ասաց, որ դրանք կարող են բողոքարկվել վարչական դատարանում` երեք օրացուցային օրվա ընթացքում:

*

*