ԿԸՀ-ն Երևանի ավագանու «Ելք» խմբակցության 3 նոր անդամի մանդատ է շնորհել

Թափուր մանդատը տրամադրվել է...
kyh-shenq

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մանդատներ է տրամադրել Երևանի «Ելք» խմբակցության 3 նոր անդամի:

Արտահերթ նիստում ԿԸՀ-ն քննարկել է Երևանի քաղաքապետից ստացված երեք արձանագրությունները` Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամներ Էդուարդ Աղաջանյանի, Տիգրան Ավինյանի և Արայիկ Հարությունյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին:

ԿԸՀ-ն քննարկել է արձանագրությունները և «Ելք» խմբակցության ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածուներին Երևանի ավագանու անդամի մանդատներ տրամադրելու որոշում է կայացրել:

Էդուարդ Աղաջանյանի թափուր մանդատը տրամադրվել է «Ելք» դաշինքի ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Վիկտոր Ենգիբարյանին, Տիգրան Ավինյանի թափուր մանդատը` ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Նելլի Ղարդյանին, իսկ Արայիկ Հարությունյանի թափուր մանդատը` Ռուբեն Ռուբինյանին:

ՀՀ վարչապետի Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Էդուարդ Աղաջանյանը նշանակվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար, Տիգրան Ավինյանը` ՀՀ փոխվարչապետ, իսկ Արայիկ Հարությունյանը` ՀՀ կրթության և գիտության նախարար:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները