ԿԸՀ-ն ուսումնասիրում է հրապարակված ձայնագրությունները

Մուկուչյանը՝ դպրոցների ու մանկապարտեզների տնօրենների՝ ՀՀԿ-ի օգտին աշխատելու վերաբերյալ լուրերի մասին:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ուսումնասիրում է «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության հրապարակած ձայնագրությունները: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը՝ մեկնաբանելով հանրապետության 114 դպրոցների ու մանկապարտեզների տնօրենների՝ ՀՀԿ-ի օգտին աշխատելու մասին լուրերը:

Կազմակերպությունը մարտի 24-ին հրապարակել է հանրապետության 114 դպրոցների ու մանկապարտեզների տնօրենների ցուցակն ու նրանց հետ խոսակցությունների ձայնագրությունները: Բացի այս, Տիգրան Մուկուչյանը խոսել է նաեւ նոր տեխնիկական սարքավորումների կիրառման մասին՝ շեշտելով, որ դրա շնորհիվ կապահովվի քվեարկության ամբողջ ընթացքի՝ հատկապես գրանցման գործընթացի լիակատար թափանցիկությունը՝ բացառելով ցանկացած կրկնաքվեարկության հնարավորություն, ինչպես նաեւ այլ տեղամասից ընտրողի քվեարկություն այլ տեղամասում:

«Բոլոր ձայնագրությունները խնդրել ենք պարոն Իոաննիսյանից, վերցրել ենք, հիմա գնում են ուսումնասիրություններ: Կլսենք, կիրազեկենք դիրքորոշումների մասին: Նա չհստակեցրեց, թե երբ կավարտվեն ուսումնասիրությունները՝ հավելելով, որ դա կախված է աշխատանքի ծավալից»,- նշեց ԿԸՀ նախագահը:

Պատրաստեց՝

Վանուհի Ավագյանը

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները