ԿԸՀ-ն մերժեց ԲՀԿ-ի դիմումն ընդդեմ Դանիել Իոաննիսյանի

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը, հայտարարեց, որ ԿԸՀ-ն ամբողջացրել է բոլոր նյութերն ու հանգամանքները․․․
kyh-shenq

ԿԸՀ-ն մերժել է  ԲՀԿ-ական Ռուբեն Մանուկյանի դիմումն ընդդեմ «Անկախ դիտորդ»-ի ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանի:

Ըստ դիմումատուի՝ Երևանի ավագանու ընտրությունների քվեարկությանը նախորդող օրը «Անկախ դիտորդ» կազմակերպության կողմից իրականացված մեդիամոնիտորինգի արդյունքները ներկայացնելն ու ԲՀԿ–ի կողմից կաշառք բաժանելու մասին հայտարարությունը հակաքարոզչություն է և Ընտրական օրենսգրքի խախտում։ Սակայն, ըստ ԿԸՀ որոշման` «Անկախ դիտորդ» կազմակերպության ու նրա ղեկավարի գործողությունները ոչ թե հակաքարոզչություն են, այլ՝ տեղեկատվության փոխանցում։

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը հայտարարեց, որԿԸՀ-ն ամբողջացրել է բոլոր նյութերն ու հանգամանքները, որոնք վերաբերում էին այդ դիմումին և կազմել ԿԸՀ որոշման նախագիծ, որով էլ մերժում է դիմումը:

Հիշեցնենք, որ Երևանի ավագանու ընտրությունների նախորդ` լռության օրը, «Անկախ դիտորդ» կազմակերպության ներկայացուցչների ասուլիսի ընթացքում «Անկախ դիտորդի» անդամները` ներկայացնելով քարոզարշավի մոնիտորինգի տվյալները, հայտարարում էին, թե ԲՀԿ-ն ընտրակաշառք է բաժանել: Ասուլիսին միջամտել էր ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը` փորձելով հակափաստարկներ բերել:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները