«Իմ քայլը» դաշինքը ստացել է քվեների 70.42%-ը, ԲՀԿ-ն՝ 8.26%-ը, «Լուսավոր Հայաստանը»՝ 6.37%-ը

Տիգրան Մուկուչյանը ներկայացրեց ԱԺ ընտրությունների վերջնական արդյունքները
Tigran-Mukuchyan

ԿԸՀ-ն ամփոփել է դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները, որոնք նիստի ընթացքում ներկայացրել է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:

Մշակված են բոլոր 2010 ընտրատեղամասերից ստացված տվյալները. ըստ այդմ՝ առաջին տեղում  «Իմ քայլը» դաշինքն է՝ 70.42 % ձայներով: Դաշինքի օգտին քվեարկել է 884 864 ընտրող:

Ընտրողների ձայները բաշխվել են հետևյալ կերպ.

Հայաստանի Հանրապետական կուսակցություն59 083 ընտրող կամ ընտրողների 4.70%

«Քաղաքացու որոշում» սոցիալ դեմոկրատական կուսակցություն-8514 ընտրող կամ 0.68%

«Հայ Յեղափոխական դաշնակցություն» կուսակցություն —48 816 ընտրող կամ 3.88%

«Իմ քայլը» դաշինք —884 864 ընտրող կամ 70.42%

«Լուսավոր Հայաստան» կուսակցություն-80 047 ընտրող կամ 6.37%

«Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցություն —6458 ընտրող կամ 0.51%

«Ազգային առաջընթաց» կուսակցություն-4121 ընտրող կամ 0.33%

«Մենք» դաշինք-25 176 ընտրող կամ 2 %

«Օրինաց երկիր» կուսակցություն-12 393 ընտրող կամ 0.99%

«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցություն-22 868 ընտրող կամ 1.82%

«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն-103 801 ընտրող, 8.26 %

ԱԺ արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցում էր 11 քաղաքական ուժ՝ 9 կուսակցություն և 2 դաշինք: Կուսակցությունների համար անցողիկ շեմ էր համարվում 5 տոկոսը, դաշինքների համար՝ 7-ը:

ԱԺ արտահերթ ընտրությունների քվեարկությանը մասնակցել է  1,261,105 քաղաքացի կամ ընտրողների 48.63 տոկոսը, ինչը 2017 թվականի ընտրություններից շուրջ 314 000-ով պակաս է:

*

*