Կվիրիկաշվիլին շնորհավորել է Փաշինյանին

«Ես հավատում եմ, որ մեր երկրների միջև ամուր կապերն ու բարեկամությունը ավելի կխորանան»
kvirikashvili

Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին շնորհավորել է Հայաստանի նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Շնորհավորական ուղերձում մասնավորապես ասված է․ «Շնորհավորանքներս Հայաստանի նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Մաղթում եմ Ձեզ ամենայն բարիք Ձեր հետագա ջանքերում։ Վրաստանը հաստատապես աջակցում և կանգնած է եղբայրական Հայաստանի կողքին։ Ես հավատում եմ, որ մեր երկրների միջև ամուր կապերն ու բարեկամությունը ավելի կխորանան»։

*

*