Երեք կուսակցություն համատեղ համագործակցության հուշագիր ստորագրեց

Միքայելյանը հորդորեց հավատալ ու վստահել իրենց, ինչն էլ կդառնա այդ քաղաքական այդ ուժի հաղթանակների գրավականը:

panorama.am— Քիչ առաջ Երևանում «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, «Հանրապետություն» կուսակցությունը և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստորագրեցին  2017 թվականի խորհրդարանական ընտրություններին համատեղ համագործակցության վերաբերյալ հուշագիր:

Փաստաթղթի ներքո ստորագրեցին «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախագահ, Արամ Սարգսյանը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Սասուն Միքայելյանը,  «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդի նախագահ, Էդմոն Մարուքյանը:

«Թող աստված մեզ պահապան լինի, որ փրկենք Հայաստանը»,-ստորագրումից հետո իր ելույթում ասաց Ս. Միքայելյանը՝ շնորհավորելով ներկաներին:

Նա դիմեց ժողովրդին, երկրի ապագայով մտահոգ անձանց՝ հավատալ ու վստահել իրենց, ինչն էլ կդառնա այդ քաղաքական այդ ուժի հաղթանակների գրավականը:

*

*