Արմեն Սարգսյանը ցավակցել է Կուբայի Պետական խորհրդի նախագահին

«Խորին ցավակցություն և զորակցություն եմ հայտնում Ձեզ»
Armen-sargsyan

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Կուբայի Հանրապետության Պետական խորհրդի նախագահ և Նախարարների խորհրդի նախագահ պարոն Միգել Մարիո Դիաս-Կանել Բերմուդեսին՝ Հավանայի օդանավակայանի մերձա­կայ­­քում օդանավի ողբերգական կործանման կապակցությամբ։

Ուղերձում ասված է․«Մեծ ցավով տեղեկացա Հավանայի «Խոսե Մարտի» օդանավակայանի մերձա­կայ­­քում օդանավի ողբերգական կործանման մասին, որը բազմաթիվ մարդկային զոհերի պատճառ դարձավ։

Խորին ցավակցություն և զորակցություն եմ հայտնում Ձեզ` կարեկցան­քի ու սփոփանքի խոսքեր հղելով զոհվածների ընտանիքներին և հարա­զատ­ներին»:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները