Հայաստանը մասնակցում է Վաշինգտոնի Կրոնական ազատություններին նվիրված համաժողովին

...նպատակն է համախմբել տարբեր դավանանքի գործիչների՝ ընդդեմ կրոնական հետապնդումների և հարձակումների
kronakan hamajoxov amn

Վաշինգտոնը հյուրընկալում է շուրջ հարյուր երկրների արտգործնախարարների, ովքեր կրոնական հետապնդումներ և հարձակումներ վերապրածների հետ միասին մասնակցում են ԱՄՆ մայրաքաղաքում Կրոնական ազատություններին նվիրված համաժողովին: Մասնակիցների թվում է նաև Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Ամերիկայի Ձայն»-ը, Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը հանդես կգա ելույթով:

Հուլիսիս 17-ին Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Ֆիլիպ Ռիքերի հետ, որտեղ քննարկվել են ԱՄՆ ու Հայաստանի միջև հարաբերությունները, ինչպես նաև կրոնական փոքրամասնությունների՝ մասնավորապես Մերձավոր Արևելքի քրիստոնյաների պաշտպանության հետ կապված հարցեր:

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն և կրոնական ազատությունների հարցերով ԱՄՆ դեսպան Սեմ Բրաունբեքը ընդգծել են, որ Վաշինգտոնի կրոնական ազատությունների վերաբերյալ համաժողովի հիմնական նպատակն է համախմբել տարբեր դավանանքի գործիչների՝ ընդդեմ կրոնական հետապնդումների և հարձակումների:

«Աշխարհում բոլոր մարդիկ պետք է ազատ դավանեն իրենց նախընտրած հավատքը՝ իրենց տանը, սրբատեղիներում, հանրային վայրերում»,- նշել է ԱՄՆ արտգործնախարարը։

 

*

*