Կրեմլում անկեղծ խոսակցություն են ակնկալում Պուտինի եւ Փաշինյանի հանդիպման ժամանակ

«Շատ հարցեր են կուտակվել...»
pashinyan-putin (1)

Ռուսաստանն անկեղծ ու լուրջ խոսակցություն է ակնկալում սեպտեմբերի 8-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջեւ կայանալիք հանդիպմանը: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Շատ հարցեր են կուտակվել ինչպես մեր կողմից, այնպես էլ հայկական կողմից, ուստի մենք անկեղծ, լուրջ խոսակցություն ենք ակնկալում բոլոր այն հարցերի շուրջ, որոնք վերաբերում են ինչպես երկկողմ, այնպես Էլ ԵԱՏՄ-ի եւ ՀԱՊԿ-ի գծով համագործակցությանը»,- ասել Է Ուշակովը:

Ինչպես հավելել են Կրեմլի մամուլի ծառայությունում, հանդիպման ընթացքում պլանավորվում Է քննարկել հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների զարգացման, ինչպես նաեւ եվրասիական տարածքի ինտեգրացիոն միավորումներում համագործակցության հարցերը:

*

*