Կրեմլը տեղեկացրել է Սարգսյան- Ալիևի հանդիպման մասին

Ուշակովի խոսքով՝ ենթադրվում է, որ Պուտինը սկզբում առանձին հանդիպումներ կանցկացնի Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ, ինչին կհաջորդեն համատեղ բանակցությունները:
Sargsyan-aliev

Կրեմլում ակնկալում են, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ կքննարկեն ԼՂ հակամարտության կարգավորումը հաջորդ երկուշաբթի՝ հունիսի 20­ին Սանկտ­ Պետերբուրգում:

Ինչպես տեղեկացնում է  «Ինտերֆաքսը», այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը: «Հունիսի 20-­ին պլանավորվում է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը՝ կապված ԼՂ հակամարտության կարգավորման հետ»,­ -ասել է նա լրագրողներին:

Ուշակովի խոսքով՝ ենթադրվում է, որ Պուտինը սկզբում առանձին հանդիպումներ կանցկացնի Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ, ինչին կհաջորդեն համատեղ բանակցությունները: «Բնականաբար, մեր կողմից ակտիվ ջանքեր կգործադրվեն հակամարտության կարգավորման առումով կողմերին աջակցելու համար»,­ ասել է ՌԴ նախագահի օգնականը:

*

*