Կոտայքի մարզպետն ամփոփել է 100 օրը

Մարզպետը վստահեցրել է՝ չկա ոլորտ, որտեղ քայլ արած չլինեն:
romanos-petrosyan

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը բնության գրկում ամփոփել է պաշտոնավարման հարյուր օրը: Նա նշել է, որ այս ընթացքում այցելել են բազմաթիվ համայնքներ՝ տեղում ծանոթանալու յուրաքանչյուր բնակավայրում առկա խնդիրներին:

Մարզպետը վստահեցրել է՝ չկա ոլորտ, որտեղ քայլ արած չլինեն: Ռոմանոս Պետրոսյանի խոսքով՝ վերջին շրջանում կա մթնոլորտի փոփոխություն, եւ լսելի է յուրաքաչյուրի ձայնը: Խնդիրների մի մասն արդեն կարգավորվել է, մյուսները կարճաժամկետ, երրորդներն էլ երկարաժամկետ խորքային լուծումներ են պահանջում:

Խնդիրների լուծումը դիտարկում են ամբողջականության մեջ: Դրանք շատ են, սակայն մարզպետի համար աշխատելու մոտիվացիան այն գիտակցումն է, որ Հայաստանի Հանրապետությունը բարձագույն արժեք է իր համար:

*

*