Հայաստանը Ռուսաստանից վեցի փոխարեն կստանա չորս «Су-30СМ» կործանիչ

Յուրաքանչյուր օդանավի գինը Հայաստանի համար կլինի այնքան, որքան ռուսական զինված ուժերի համար է:
su30sm

Հայաստանը Ռուսաստանի հետ կնքված պայմանագրով 2020 թվականին կստանա չորս «Су-30СМ» կործանիչ: Այդ մասին «Коммерсант»-ին ասել է ավիացիոն արդյունաբերության ձեռնարկություններից մեկի թոփ-մենեջերը:

Նրա խոսքով, չնայած այն հանգամանքին, որ պայմանագիրը համարվում է առևտրային, և գնումն իրականացվում է վարկի գումարային հաշվով, որը տրամադրել է ռուսական կողմը՝ յուրաքանչյուր օդանավի գինը Հայաստանի համար կլինի այնքան, որքան ռուսական զինված ուժերի համար է:

2018 թվականին Հայաստանում իշխանափոխությունից հետո քննարկվում էր վեց  «Су-30СМ»-ի գնման հնարավորությունը, սակայն բանակցությունների արդյունքում  որոշվել է գնել չորս կործանիչ, ասել է «Коммерсант»-ի աղբյուրը:

Սա Հայաստանի պաշտպանության նախարարության հետ կնքված առաջին պայմանագիրն է վարչապետ Նիկոլ Փաշինյանի օրոք: Ռուսաստանի համար «կարևոր է ՀԱՊԿ-ում իր դաշնակցի մոտ դիրքերի ամրության հաստատումը»,- հավելել է նա:

Պարբերականը նշում է, որ Հայաստանը վերջին տասնամյակում առաջին անգամ է գնում նոր կործանիչներ։

Հիշեցնենք, որ ՊՆ մամուլի խոսնակը տեղեկացրել էր, որ Ռուսաստանից կործանիչնեի բերման գործընթացը դեռեւս ավարտված չէ։

*

*