ԱՄՆ կոնգրեսականը կոչ է արել վերացնել Արցախ այցելելու արհեստական արգելքները

Փալոնը անկախացումից ի վեր Արցախ ամենաշատն այցելած կոնգրեսականն է:
artsakh

Միացյալ Նահանգների կոնգրեսի հայկական հանձնախմբի հիմնադիր, համաատենապետ Ֆրենք Փալոնը կոչ է արել կոնգրեսականներին՝ վերացնել Արցախ այցելելու արհեստական արգելքները՝ Միացյալ Նահանգների եւ Արցախի միջեւ ազատ երթեւեկություն եւ կապ հաստատելու նպատակով:

Նա Կոնգրեսին է ներկայացրել նաեւ Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի աջակցությանն արժանացած «Միացյալ Նահանգներ-Արցախ ճամփորդության եւ հաղորդակցության» բանաձեւը:

Անդրադառնալով այս նախաձեռնությանը՝ հանձնախմբի ատենապետ Րաֆֆի Համբարյանը նշել է, որ այսպիսի շփումների շնորհիվ ավելի տեսանելի կդառնան Ադրբեջանի բռնարարքները:

Փալոնը անկախացումից ի վեր Արցախ ամենաշատն այցելած կոնգրեսականն է: Անցած սեպտեմբերին էլ էր այնտեղ՝ կոնգրեսականներ Թուլսի Գաբարդի եւ Դեյվիդ Վալատուիի հետ:

*

*